
Telegram-ի հիմնադիրն ամենահարուստ ռուս միլիարդատերն է
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կարողությունը տարեսկզբից ի վեր ամենաշատն է աճել ռուսաստանցի միլիարդատերերի շարքում։ Նրա կարողությունն աճել է 4.82 միլիարդ դոլարով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։ Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ հարուստ ռուսաստանցիների կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 19.69 միլիարդ դոլարով․ գրում է rbc.ru–ն։
Հանքարդյունաբերական և մետաղագործական ընկերություն «Северсталь»-ի գլխավոր սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 3.41 միլիարդ դոլարով՝ հասնելով 26.6 միլիարդ դոլարի, մինչդեռ «Металлоинвест»-ի բաժնետեր Ալիշեր Ուսմանովի կարողությունն աճել է 3.22 միլիարդ դոլարով՝ հասնելով 16.4 միլիարդ դոլարի։
Բնական գազի հանքարդյունաբերությամբ զբաղվող «Новатэк» ընկերության վարչության նախագահ Լեոնիդ Միխելսոնը վաստակել է 24,9 միլիարդ դոլար (աճ՝ 2,54 միլիարդ դոլար), «Ренова» խմբի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը՝ 9,81 միլիարդ դոլար (աճ՝ 2,52 միլիարդ դոլար), ձեռնարկատեր և Դաշնության խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովը՝ 9,42 միլիարդ դոլար (աճ՝ 2,38 միլիարդ դոլար), իսկ «Интеррос» հոլդինգի և «Норильский никель» լեռնամետալուրգիական ընկերության նախագահ Վլադիմիր Պոտանինը վաստակել է 29,3 միլիարդ դոլար (աճ՝ 1,42 միլիարդ դոլար), գործարար Գենադի Տիմչենկոն՝ 12,9 միլիարդ դոլար (աճ՝ 1,90 միլիարդ դոլար):
Միևնույն ժամանակ, պողպատաձուլական НЛМК ընկերության նախագահ Վլադիմիր Լիսինը տարեսկզբից կորցրել է 3,17 միլիարդ դոլար, իսկ նրա կարողությունը նվազել է մինչև 22,7 միլիարդ դոլար: