01 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը երեքից չորս օր ունի Գազայի վերաբերյալ առաջարկին արձագանքելու համար. Թրամփ

ՀԱՄԱՍ-ը երեքից չորս օր ունի Գազայի վերաբերյալ առաջարկին արձագանքելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ին երեք-չորս օր է մնում  Գազայի հրադադարի իր առաջարկին պատասխանելու համար, նշելով, որ Իսրայելի և արաբական առաջնորդները արդեն ընդունել են ծրագիրը. գրում է Al Jazeera-ն:

«ՀԱՄԱՍ-ը կամ կանի դա, կամ ոչ, իսկ եթե ոչ, դա շատ տխուր ավարտ կունենա»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը հավելել է, որ առաջարկի շուրջ բանակցությունների հնարավորությունը քիչ է, և շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ով հանդիպել է իրեն Վաշինգտոնում և համաձայնել ծրագրի հետ։

Ծրագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պետք է զենքերը վայր դնի, իսկ ԱՄՆ-ն գործակցի արաբական և միջազգային գործընկերների հետ՝ «ժամանակավոր միջազգային կայունացման ուժ» տեղադրելու համար։ Այն նաև նախատեսում է, որ ՀԱՄԱՍ-ը որևէ դեր չի խաղա Գազայի կառավարությունում։

Կազմակերպության անդամներին կառաջարկվի համաներում՝ «խաղաղ գոյակցության» պարտավորություն ստանձնելու դեպքումիսկ Գազան լքել ցանկացողներին կտրամադրվի անվտանգ ելք:

Ծրագիրը նախատեսում է նաև պաղեստինցի տեխնոկրատների անցումային կառավարության ստեղծում՝ Գազայի հատվածում առօրյա կյանքն ապահովելու համար, ինքնակառավարում, տեղահանված բնակիչների վերադարձ և երաշխիքներ, որ «Գազայի բնակիչները չեն վտարվի»:

Այս քայլը տևական պատերազմը ավարտին հասցնելու նոր փորձ է, երբ Պաղեստինում զոհերի թիվը գերազանցել է 66,000-ը, իսկ Գազայի հատվածը  տուժում է հումանիտար ճգնաժամից։

 

Ռազմագերիներ