01 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իլոն Մասկը հայտարարել է, որ Մարսն ԱՄՆ-ի մի մասն է

Իլոն Մասկը հայտարարել է, որ Մարսն ԱՄՆ-ի մի մասն է

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ չբացառելով Մարսի վրա ապրելու և մահանալու հնարավորությունը։

«Ես հիմա և ընդմիշտ ունեմ մեկ անձնագիր՝ Միացյալ Նահանգներինը։ Ես կապրեմ և կմեռնեմ այստեղ։ Կամ Մարսի վրա (Ամերիկայի մի մասը)», – գրել է միլիարդատերը։

Մասկը, սակայն, չի պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ Մարսն Ամերիկայի մաս է։

2024 թվականի ապրիլին Մասկը հայտարարել էր, որ Մարսի գաղութացման համար անհրաժեշտ կլինի առնվազն մեկ միլիոն մարդ և մի քանի միլիոն տոննա բեռ, որը, նրա կարծիքով, կարող է Կարմիր մոլորակ հասցվել 20 տարվա ընթացքում։ Ձեռնարկատիրոջ խոսքով՝ Մարսի գաղութացման նախագիծը կիրականացվի Starship 3 հրթիռի միջոցով, որը ներկայում շարքի ամենանոր մոդելն է։

Ռազմագերիներ