01 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն Մեծ Բրիտանիային  շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերություններում ցուցաբերած աջակցության համար

Բաքուն Մեծ Բրիտանիային  շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերություններում ցուցաբերած աջակցության համար

Ադրբեջանը երախտագիտություն է հայտնում Միացյալ Թագավորությանը` Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը հետևողական աջակցության համար. Х սոցիալական ցանցի իր էջում գրել է Լոնդոնում Բաքվի դեսպան Էլին Սուլեյմանովը։

«Ադրբեջանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ է բացում մեր ամբողջ տարածաշրջանի համար», – գրել է ադրբեջանցի դիվանագետը։

Գրառումը հրապարակվել է Սուլեյմանովի՝ Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի և Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտերկրյա տարածքների հարցերով պետական նախարար Սթիվեն Դոութիի հետ Լիվերպուլի համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումից հետո։

Ռազմագերիներ