01 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իտալիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր

Իտալիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր

Իտալիայի ռազմաօդային ուժերի 70-րդ ավիացիոն գնդին պատկանող ինքնաթիռի վթարի հետևանքով Սաբաուդիա համայնքում (Լացիո շրջան) երկու մարդ է զոհվել. հաղորդել է Corriere della Sera-ն։

Հաղորդագրության համաձայն՝ թռիչքն ուսումնական է եղել։ 

«70-րդ ավիացիոն գնդի T-260B ինքնաթիռը, որն ուսումնական առաքելություն էր կատարում, անհայտ պատճառներով վթարի է ենթարկվել Չիրչեո ազգային պարկի տարածքում։ Փրկարարական խմբերն անմիջապես ժամանել են դեպքի վայր», – նշվել է Իտալիայի ՌՕՈւ-ի հայտարարության մեջ։

Rai News-ի փոխանցմամբ՝ փրկարարներն ինքնաթիռում հայտնաբերել են երկու զինծառայողի մարմին, որոնք, ըստ երևույթին, անգիտակից վիճակում են եղել։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել պարկի մուտքերից մեկի մոտ գտնվող անտառապատ տարածքում, որտեղ այդ պահին ոչ ոք չի եղել։

Մահացած զինծառայողների մարմինները դուրս են բերվել ինքնաթիռից և ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։ 

Վթարի պատճառների հետաքննությունը համակարգում է Իտալիայի ՌՕՈւ-ն։

Մասնագետները վերլուծում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը, դրա երթուղին և անձնակազմի կողմից վթարից առաջ փոխանցված անսարքության մասին բոլոր հաղորդագրությունները։

Ռազմագերիներ