01 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունաստանում աշխատանքային ժամերի երկարացման դեմ համազգային ցույցեր են

Հունաստանում աշխատանքային ժամերի երկարացման դեմ համազգային ցույցեր են

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում չորեքշաբթի համազգային գործադուլի պատճառով դադարեցվել է գնացքների, լաստանավերի և տաքսիների երթևեկությունը․ գրում է Euronews-ը։ 

Նշվում է, որ պետական ​​և մասնավոր հատվածի աշխատողները բողոքում են երկրի աշխատանքային օրենսդրությունում փոփոխությունների դեմ։

Աթենքում 24-ժամյա գործադուլի ընթացքում տաքսիներ և գնացքներ չեն գործի, մինչդեռ ավտոբուսները, մետրոն, տրամվայը և տրոլեյբուսը գործում են կրճատված ժամանակացույցով։

Գործադուլը խաթարել է ամբողջ Հունաստանում տարբեր հաստատությունների՝ դպրոցների, դատարանների և պետական ​​հիվանդանոցների գործունեությունը։

Աթենքից բացի՝ բողոքի ցույցեր են նախատեսված երկրի այլ քաղաքներում նույնպես։

Պետական ​​ծառայողներին և մասնավոր հատվածի աշխատողներին ներկայացնող արհմիությունները գործադուլ են հայտարարել՝ ի նշան աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ բողոքի։ Ըստ փոփոխությունների՝ երկրում կթույլատրվի արտաժամյա աշխատանքը, ինչի հետևանքով աշխատանքային ժամը կարող է երկարաձգվել մինչև 13 ժամ։

Ռազմագերիներ