01 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու հարցում 5 երկրի հետ ենք բանակցում․ ԱԺ-ում Փաշինյանի առանցքային հայտարարությունները՝ կետերով

Փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու հարցում 5 երկրի հետ ենք բանակցում․ ԱԺ-ում Փաշինյանի առանցքային հայտարարությունները՝ կետերով

Մենք բազմակողմանի քննարկում ենք ունեցել, կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային ․ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի հայտարարությունները` կետերով

· Նախկինում ես կարդում էի հավասարակշռված և հավասարակշռման մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ ներհայաստանյան մեկնաբանությունները և զարմանում, հիմա էլ կարդում եմ միջազգային մեկնաբանությունները և զարմանում։

· Ես մի անգամ ասել եմ, որ պետք չի գործընկերությունը շփոթել ամուսնության հետ։ Ամեն այցից հետո մեկնաբանություններ են հնչում, որոնք կարիք ունեն պարզաբանման։ Նախկինում մենք խոսել էինք նոր ատոմային ռեակտոր կառուցելու մեր փնտրտուքների մասին, ես միջազգային մամուլի արձագանքներից հասկացա, որ մեր դիրքորոշումը կամ լավ պարզաբանված չէ, կամ պարզապես այդ պարզաբանումը չի հասել հասցեատերերին։

· Մենք բազմակողմանի քննարկում ենք ունեցել, կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։

· Մենք թափանցիկ ընդգծել ենք, որ այս պահին մեր նպատակն է ստանալ առաջարկներ։ Այս ուղղությամբ ընթացող բանակցություններ կան ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ։ Մենք քաղաքական բաղադրիչ չենք դնում ընդհանրապես․ մեր ուշադրության կենտրոնում միայն կոմերցիոն ու տնտեսական շահավետությունն է։ Մենք պետք է գնահատենք, թե որն է մեզ համար ձեռնտու առաջարկը, և ընտրենք ըստ այդմ:

· Այդ պայմանագիրը չի ունենալու աշխարհաքաղաքական ենթատեքստ, քանի որ մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր, և ուզում ենք դա առավել լավ գնով, լավ անվտանգ տեխնոլոգիայով և հետգնման առավել կարճ ժամկետով։ Այս թեմայով մենք երկխոսություն ունենք 5 գործընկերոջ հետ, և այդ խոսակցությունը գործնական է։ Խնդրում եմ՝ ոչ ոք սրա տակ աշխարհաքաղաքականություն չփնտրի։

Ռազմագերիներ