Մոսկվայի ուղղությամբ դարձյալ օդային հարձակման փորձ է գրանցվել
Մոսկվայում դարձյալ օդային հարձակման փորձ է տեղի ունեցել. տելեգրամյան
իր ալիքում տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Վերջին նման փորձը գրանցվել էր հուլիսի 30-ին, այս մեկը գրանցվել
է նույն վայրում, գրեթե նույն ժամին։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ գիշերը կանխվել է Մոսկվայի և Մոսկվայի
մարզի օբյեկտներին ուղղված անօդաչուներով հարձակման փորձը։ Ուկրաինական երկու ԱԹՍ է
ոչնչացվել Մոսկվայի մարզի Օդինցովսկի և Նարոֆոմինսկի՝ շրջանների տարածքում ՀՕՊ միջոցներով։
Եղել է նաև երրորդ անօդաչուն, որը ճնշվել է ՌԷՊ միջոցներով և ընկել
է, ըստ ՌԴ ՊՆ-ի, Մոսկվա Սիթիի ոչ բնակելի շենքերի տարածքում։
Սոբյանինը հայտնել է, որ ԱԹՍ -ները հասել են Մոսկվա Սիթիի նույն
աշտարակին, ինչ նախորդ անգամ։ 21-րդ հարկում վնասվել է շենքի ճակատը։ 150 քմ–ի չափով
ապակիներ են կոտրվել։ Տուժածների մասին տեղեկություն չկա։