
«Ամերիկան՝ ամերիկացիների համար»․ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը կոչ է արել երկրից վտարել անօրինական ներգաղթյալներին
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը Х-ի իր էջում հրապարակել է գրառում, որում կոչ է արվում երկրից վտարել անօրինական ներգաղթյալներին՝ հայտարարելով, որ «Ամերիկան ամերիկացիների համար է»։
«Բոլոր հանցագործ անօրինական ներգաղթյալները պետք է վտարվեն։ Ամերիկան ամերիկացիների համար է», – ասվում է նախարարության գրառման մեջ։
Գրառմանը կից հրապարակվել է մի պաստառ, որտեղ պատկերված է Քեռի Սեմը, որը կոչ է անում ամերիկացիներին միանալ ներգաղթային ոստիկանության շարքերին։