Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի մատակարարումների համար, պարենի և դեղորայքի հարցը մտահոգիչ է․ Փաուեր
ԱՄՆ Միջազգային
զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերը X-ում (Twitter) անդրադարձել է
Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
«Լեռնային Ղարաբաղում պարենային անապահովությունն ու դեղերի բացակայությունը խիստ մտահոգիչ
են։ Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի փրկարար մատակարարումների համար՝ Լեռնային
Ղարաբաղի բնակչությանը։ Ես միանում եմ պետքարտուղար Է. Բլինքենի կոչին՝ միջանցքով առևտրային
և հումանիտար մատակարարումների ազատ տարանցման կապակցությամբ»,-գրել է Փաուերը։