02 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բոլիվուդյան դերասան Շահրուխ Խանը հայտնվել է աշխարհի միլիարդատերերի ցուցակում

Բոլիվուդյան դերասան Շահրուխ Խանը հայտնվել է աշխարհի միլիարդատերերի ցուցակում

Բոլիվուդի 59-ամյա դերասան Շահրուխ Խանն առաջին անգամ հայտնվել է աշխարհի միլիարդատերերի ցուցակում՝ դառնալով աշխարհի ամենահարուստ դերասաններից մեկը․ գրում է BBC-ն։

Ըստ Հնդկաստանի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակի 2025 թվականի տվյալների՝ Խանի կարողությունը գնահատվում է 1.4 միլիարդ դոլար։ Նա իր կարողությամբ առաջ է անցել բազմաթիվ հայտնիներից՝ Թոմ Քրուզից, Թեյլոր Սվիֆթից, Առնոլդ Շվարցենեգերից:

Խանն ավելի քան երեք տասնամյակ աշխատել է հնդկական կինոարդյունաբերության ոլորտում։ Նա նաև խոշոր կինոստուդիայի ղեկավար է և կրիկետի թիմի սեփականատեր։ Նրա եկամտի այլ աղբյուրներից են գովազդները, ինչպես նաև ամբողջ աշխարհում անշարժ գույքի ոլորտում ներդրումները։

Ռազմագերիներ