Արցախում մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, լույս և գազ. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հասնում է ողբերգական
մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կրկնում է իր հայտարարություններն
ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհապաղ գործողությունների
անհրաժեշտության վերաբերյալ:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարություն է տարածել,
որտեղ Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ավելի քան 120,000 մարդ, այդ թվում՝
30,000 երեխա տառապում է սարսափելի հումանիտար ճգնաժամից:
«Մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, լույս և գազ։ ԵՀԽ-ն կոչ է անում
միջազգային հանրությանը անհապաղ և արագ միջամտել շրջափակումը դադարեցնելու և արցախցիների
կյանքը փրկելու համար, այնուհետև շարունակել տարածաշրջանում արդար խաղաղության համար
դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերը»,- ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղարը:
ԵՀԽ-ն կոչ է անում Ադրբեջանին և ներգրավված այլ ուժերին անհապաղ
վերացնել շրջափակումը և վերաբացել Լաչինի միջանցքը երաշխավորելու միջանցքով խաղաղ բնակիչների,
տրանսպորտի և ապրանքների երկկողմանի ազատ և անվտանգ անցումըׇ թեթևացնելով Արցախի (Լեռնային
Ղարաբաղի) հայ բնակչության տառապանքը: