
ԵՄ-ն որոշել է պատերազմ սկսել․ Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է ԵՄ-ին՝ դաշինքի անդամ պետությունների օդային տարածքներ ռուսական ներխուժումներին հակազդելու ծրագրերի համար․ գրում է Euronews-ը։
Հինգշաբթի Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ժամանակ Օրբանը հայտարարել է, որ «ԵՄ-ն որոշել է պատերազմ սկսել», և որ չորեքշաբթի ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովում նրանք ներկայացրել են ռուսներին հաղթելու իրենց պատերազմական ռազմավարությունը։ Օրբանն այդ ռազմավարությունն անվանել է «սարսափելի»։
Իր ելույթում նա անդրադարձել է ԵՄ առաջնորդների որոշմանը՝ «լայն աջակցություն» ցուցաբերել անօդաչու սարքերի և հակաօդային տեխնոլոգիաների զարգացումը խթանելու և Ուկրաինային վարկ տրամադրելու համար ռուսական անշարժ ակտիվներն օգտագործելու առաջարկներին։