02 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
500 միլիարդ դոլար․ ChatGPT-ն մշակողը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ստարտափը

500 միլիարդ դոլար․ ChatGPT-ն մշակողը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ստարտափը

Ամերիկյան OpenAI ընկերությունը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր ընկերությունը․ հաղորդում է Bloomberg-ը: ChatGPT-ի մշակողը գնահատվում է 500 միլիարդ դոլար։

Նոր գնահատականը գրանցվել է այն բանից հետո, երբ OpenAI-ի ներկա և նախկին աշխատակիցները ներդրողներին վաճառել են ընկերության 6.6 միլիարդ դոլարի բաժնետոմսեր: Գնորդների թվում են Thrive Capital-ը, SoftBank Group-ը, Dragoneer Investment Group-ը, MGX-ը և T. Rowe Price-ը։

Նախկինում աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր ընկերությունն Իլոն Մասկի տիեզերական SpaceX ընկերությունն էր, որը գնահատվում է 400 միլիարդ դոլար։

Ռազմագերիներ