24 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չնայած Սերգեյ Սմբատյանի կալանավորմանը՝ Սիմֆոնիկ նվագախմբի պլանավորված համերգները չեն չեղարկվել

Չնայած Սերգեյ Սմբատյանի կալանավորմանը՝ Սիմֆոնիկ նվագախմբի պլանավորված համերգները չեն չեղարկվել

Չնայած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար
և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորմանը՝ նվագախմբի պլանավորված համերգները
կայանալու են։

Այս մասին ABC Media-ի հետ զրույցում հայտնեցին նվագախմբի հաղորդակցության
բաժնից՝ նշելով, որ համերգները նախատեսված են օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը։

«Այս պահին համերգների չեղարկման մասին որոշում չկա, եթե փոփոխություններ
լինեն՝ կտեղեկացնենք նվագախմբի պաշտոնական հարթակների միջոցով»,-նշեց  նվագախմբի
մամուլի խոսնակ Լիլիթ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունն
իր էջում տարածեց հայտարարություն այն մասին, որ առանձնապես խոշոր չափի խարդախության
մեղադրանքով ձերբակալվել են ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանն ու Հայաստանի
վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանը։ Երեկ դատարանը  նրանց 2 ամսով կալանավորելու
որոշում կայացրեց։

Ըստ դատախազության՝ հայր և որդի Սբատյանները 2012 թվականին ՀՀ մշակույթի
նախարարի օգնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն
դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային
ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական
դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված
300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: