03 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք վստահ ենք ինքներս մեզ վրա․ Պուտինի ելույթը՝ կետերով

Մենք վստահ ենք ինքներս մեզ վրա․ Պուտինի ելույթը՝ կետերով

Արևմուտքը հատուկ ուշադրություն է դարձնում Ուկրաինայի պատերազմին։ Սակայն դա ցանկալի արդյունքներ չի տալիս․ ռուսական ստորաբաժանումները վստահորեն առաջ են շարժվում շփման գծի ամբողջ երկայնքով․ այս մասին, ինչպես հյատնում է РИА Новости–ն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում։

Պուտինի ելույթի առանցքային կետերը՝ ստորև․

  • Նախագահ Թրամփն ասում է՝ եթե ինքը լիներ իշխանության, ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հնարավոր կլիներ խուսափել։ Ես համաձայն եմ, իսկապես հնարավոր էր խուսափել հակամարտությունից, եթե այլ կերպ դասավորվեին Բայդենի վարչակազմի հետ հարաբերությունները։
  •  Արևմուտքը հատուկ ուշադրություն է դարձնում Ուկրաինայի պատերազմին։ Սակայն դա ցանկալի արդյունքներ չի տալիս․ ռուսական ստորաբաժանումները վստահորեն առաջ են շարժվում շփման գծի ամբողջ երկայնքով ։
  • Եթե մենք կռվում ենք ամբողջ ՆԱՏՕ-ի դաշինքի դեմ, ապա մենք պետք է վստահ լինենք ինքներս մեզ վրա, իսկ մենք վստահ ենք։
  • Ես կարող եմ որոշակի ժեստ ցույց տալ նրանց, ովքեր ցանկանում էին «շահույթ ստանալ Ռուսաստանի ռազմավարական պարտությունից», բայց չեմ կարող դա անել կանանց ներկայությամբ։
Ռազմագերիներ