
Երևանում վիրավոր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Հնդկաստանի չորս քաղաքացիներ․ Երևանում վիրավոր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Հնդկաստանի չորս քաղաքացիներ․ Shamshyan.com
Հոկտեմբերի 3-ին, ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտա 1/24 հասցեից քաղաքացիների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 4 քաղաքացի․ հայտնում է Շամշյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և 4 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են նշված հիվանդանոց։
Վիրավորները Հնդկաստանի քաղաքացիներ են։
Արդեն նշված հասցեում գործող շինության, որն ավելի շատ հյուրանոցային համալիր է հիշեցնում, ներսում և դրսում հայտնաբերվել են արնանման հետքեր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք սուր կտրող – ծակող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։