03 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոխե՛ք խոսույթը. ՔՊ-ական պատգամավորների հորդորը՝ ադրբեջանցի գործընկերներին

Փոխե՛ք խոսույթը. ՔՊ-ական պատգամավորների հորդորը՝ ադրբեջանցի գործընկերներին

Փաշինյան-Ալիև երեկվա հանդիպումից հետո երկու երկրները նույն հաղորդագրությունն են տարածել առ այն, որ ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհը ունի TRIPP անունը. ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:

«ՀՀն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, Ադրբեջանն էլ որոշում է իր սուվերեն տարածքում գտնվող ճանապարհների, քաղաքների, գյուղերի տեղանունները»,-ասել է նա:

Խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ հավելել է, որ ՀՀն և Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագրին, որն անցնում է Հայաստանի տարածքով, իսկ ՀՀի տարածքից դուրս այլ նախագծեր, ճանապարներ, միջանցքներ այլ երկրները, ինչպես ցանկանում են, թող անվանեն. «Մենք գիտենք մեր տարածքով անցնող նախագծերի անվանումները, մեր ապաշրջափակման և ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագիրը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», իսկ այ ենթակառուցվածքային ծրագիրը, որը ՀՀն իրականացնելու է, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային զարգացման և խաղաղության»:

«Երկու ղեկավարների խոսույթները պետք է հստակ արտացոլեն այն պայմանավորվածություններըխնդրում ենք և հորդորում ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, հատկապես ադրբեջանցի գործընկերներին, որպեսզի ելնեն բացառապես ստորագրված փաստաթղթերում տեղ գտած խոսույթից և տերմիններից, մնացածը լեգիտիմ չէ և չի արտահայտում պայմանավորվածությունները, և այո, մտահոգիչ է»,-ասել է պատգամավորը:

Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև երեկ ԱԺ-ի ընդունած հայտարարությանը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ, որով ԱԺն կարևորում է օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթղթերը և աջակցում է այդ փաստաթղթերով ամրագրված պայմանավորվածություններին և գործընթացներին: Նա քննադատել է խորհրդարանական ընդդիմությանը՝ քվեարկությունը բոյկոտելու համար:

Պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կիբերանվտանգության մասին մայր օրենքի քննարկման և քվեարկության պահին ընդդիմությունը դահլիճում չէր, իսկ այդ օրենքը ուղիղ կապ ունի ՀՀի պաշտպանության հետ: «Սա շեշտեցի, որպեսզի քաղաքացիները հաստկանան, թե խորհրդարանական ընդդիմությունը ինչ օրակարգերով է առաջնորդվում»,-ասել է Հովհաննիսյանը:

Ռազմագերիներ