03 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում ձերբակալվել է իսրայելական գաղտնի ծառայության հետ համագործակցող անձը․ տեսանյութ

Թուրքիայում ձերբակալվել է իսրայելական գաղտնի ծառայության հետ համագործակցող անձը․ տեսանյութ

Թուրքիայի «Ազգային հետախուզական կազմակերպությունը» (MİT) Ստամբուլի գլխավոր դատախազության և ոստիկանության հակաահաբեկչական բաժնի հետ համատեղ իրականացրած գործողության արդյունքում ձերբակալել է Իսրայելի «Մոսադ» (MOSSAD) գաղտնի ծառայության հետ համագորածկցող Սերքան Չիչեք անունով անձին․ գրում է Ermenihaber-ը։

Հետախուզական տվյալներով՝ Չիչեքը կապ է ունեցել Իսրայելի առցանց գործողությունների կենտրոնի անդամ Ֆայսալ Ռաշիդի հետ և վերջինիս հանձնարարությամբ փորձել է տեղեկություններ հավաքել Ստամբուլում ապրող, Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականությանը դեմ հանդես եկող պաղեստինցի ակտիվիստի մասին։

Չիչեքը, որի իրական անունը Մուհամմեդ Ֆաթիհ Քելեշ է, նախկինում զբաղվել է բիզնեսով, սակայն ֆինանսական խնդիրներից հետո սկսել է մասնավոր դետեկտիվ գործունեություն։ 2020-ին նա հիմնադրել է «Pandora Dedektifliği» ընկերությունը։

Հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նա համագործակցել է արդեն իսկ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով դատապարտված Մուսա Քուշի և փաստաբան Թուղրուլհան Դիփի հետ։ Ռաշիդը Չիչեքին առաջարկել էր 4-օրյա հետախուզական աշխատանք՝ դրա դիմաց վերջինս վճարել էր 4 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ։

Ռազմագերիներ