
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է գործունեությունը Բերձորում
Բերձորում Կարմիր Խաչի գոծունեությունը կասեցված է։ Այս մասին այսօր
լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի
պատասխանատու Զառա Ամատունին։
«Այս պահի դրությամբ մենք չենք կատարում տեղափոխություններ,
իսկ հետագայում կերևա՝ կախված կողմերի երկխոսությունից»․-այս մասին ABC Media-ի հետ
զրույցում նշել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով` հենց Կարմիր Խաչն է դադարեցրել
իր գործունեությունը Բերձորում․ «Մենք չենք կարող հստակ ժամանակ նշել, թե մինչև երբ
է կասեցված գործունեությունն, ու այս իրավիճակում ժամանակ նշելը նպատակահարմար չենք
էլ համարում։ Մենք չենք տեղափոխում որևէ մեկին այս պահին»։