03 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրան-ՌԴ ռազմավարական գործընկերության պայմանագիրը հիմք է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար․ Իրանի ԱԳՆ

Իրան-ՌԴ ռազմավարական գործընկերության պայմանագիրը հիմք է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ուժի մեջ է մտել Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը երկու երկրների նախագահները ստորագրել են 2025 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում․ գրում է IRNA գործակալությունը։

Ըստ հայտարարության՝ Իրան-Ռուսաստան համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը նշանակալի իրադարձություն է երկու երկրների միջև հարաբերությունների պատմության մեջ և ազդարարում է բարեկամական կապերի մակարդակի բարձրացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

«Այս կարևոր փաստաթուղթը, սահմանելով երկու երկրների միջև համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները, ստեղծում է հստակ շրջանակ դիվանագիտական, տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, էներգետիկ, ներդրումային, պաշտպանական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։ Այն հիմք է հանդիսանում համակարգման և սիներգիայի համար՝ փոխադարձ շահերը խթանելու և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու, ինչպես նաև միջազգային ասպարեզում օրենքի գերակայության և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ու նպատակների նկատմամբ աճող սպառնալիքներին ու մարտահրավերներին հակազդելու համար», – նշվում է հայտարարությունում։

Ռազմագերիներ