03 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը պետք է հստակ ասի, թե ինչի մասին է խոսում. Տիգրան Աբրահամյանը՝ Ալիևի բառամթերքի մասին

Ադրբեջանը պետք է հստակ ասի, թե ինչի մասին է խոսում. Տիգրան Աբրահամյանը՝ Ալիևի բառամթերքի մասին

Ադրբեջանը պետք է հստակ ասի, թե ինչի մասին է խոսում, և քանի որ նրանք են շրջանառության մեջ դրել «Զանգեզուրի» միջանցք տերմինը, նրանք պետք է պարզաբանեն, թե դա ինչի մասին է․ ԱԺ ճեպազրույցում այսօր ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա, անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահի հնչեցրած ելույթներին, ասաց, որ Ալիևի ելույթները լսելիս նրա մոտ տպավորություն էր, թե դա եղել է երկու, երեք, չորս տարի առաջ, և դրանից հետո Հայաստանի հետ որևէ բանակցություն տեղի չի ունեցել, չի եղել Վաշինգտոնի պայմանավորվածությունը։

«Ավելին, բառամթերքն այնքան տարակուսելի էր, որ ոչ միայն ստացվեց, որ մեզ համար էր դա տարօրինակ, այլ դրան նույնիսկ Նիկոլ Փաշինյանն էր արձագանքում, որովհետև դա չէր բխում բոլոր այն հայտարարություններից, որոնք վաշինգտոնյան բանակցություններից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարել էին»,– ասաց նա:

Աբրահամյանն ակնհայտ է համարում, որ «Թրամփի երթուղին» բխում է Թուրքիայի և Ադրբեջանի առաջնահերթություններից։

 «Երկար ժամանակ նրանք փորձում են դա ստանալ, ավելին՝ ամեն ինչ անում են, որպեսզի, եթե նույնիսկ հնարավորություն էլ կա զուտ տնտեսական առումով հայկական կողմի որոշակի շահերի ապահովման տեսանկյունից, դրանք էլ մոտեցնեն նվազագույնին: Երկու ամիս առաջ Թուրքիայի համապատասխան պաշտոնյան հայտարարեց, որ իրենք քննարկում են Կարս-Իգդիր-Նախիջևան երթուղու հանգամանքը»,– ասաց պատգամավորը:

Ըստ Աբրահամյանի՝ արվում է առավելագույնը, որպեսզի եթե նույնիսկ գործարկվի Մեղրիով անցնող այդ ուղին, ապա դրա պայմաններում այդ միջազգային բեռները հնարավորինս քիչ լինեն ՀՀ տարածքում և, ըստ այդմ էլ, ՀՀ-ն այդտեղից նվազագույն շահույթներ ստանա:

Ռազմագերիներ