03 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անգլիկան եկեղեցին կունենա իր առաջին կին առաջնորդը

Անգլիկան եկեղեցին կունենա իր առաջին կին առաջնորդը

Սառա Մալալին նշանակվել է Քենթերբերիի նոր արքեպիսկոպոս՝ դառնալով Անգլիայի եկեղեցու 1400-ամյա պատմության մեջ առաջին կին առաջնորդը․ գրում է Reuters գործակալությունը։

63–ամյա Մալալին նաև դարձել է աշխարհում Անգլիկան եկեղեցու մոտ 85 միլիոն հետևորդների առաջնորդը։

 GAFCON-ը, որն Աֆրիկայում և Ասիայում գործող պահպանողական Անգլիկան եկեղեցիների միավորում է, անմիջապես քննադատել է Մալալիի նշանակումը։ Ըստ միավորման՝ այս քայլն ապացուցում է, որ Եկեղեցու անգլիական թևը «հրաժարվել է առաջնորդելու իր լիազորություններից»։

Մալալին, որը Լոնդոնի եպիսկոպոսն է եղել 2018 թվականից, նախկինում պաշտպանել է Եկեղեցու մի շարք լիբերալ գաղափարներ, այդ թվում՝ միասեռական ամուսնությունների օրհնումը Եկեղեցու կողմից։

 

Ռազմագերիներ