03 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ–Հայաստան գործակցությունը խորանում է. Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել է Վաշինգտոնի գործընթացը

ԵՄ–Հայաստան գործակցությունը խորանում է. Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել է Վաշինգտոնի գործընթացը

Մենք շատ բովանդակալից զրույց ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, անդրադառնալով Կոպենհագենում իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

«Շնորհավորեցինք Հայաստանին՝ Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի հետ, Թրամփի աջակցությամբ, ձեռք բերված նշանակալի առաջընթացի համար։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ։ Մենք վճռական ենք խորացնել մեր գործակցությունը։ Հայաստանը ԵՄ առանցքային գործընկերն է»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝  իրենց «Գլոբալ դարպաս» ռազմավարության միջոցով իրենք կխթանեն տարածաշրջանային հաղորդակցությունը՝ ընդգրկելով առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվային ոլորտները։

«Անհամբեր սպասում ենք 2026 թվականի առաջին կեսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ռազմագերիներ