03 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհայտ անօդաչուները ներխուժել են Բելգիայի ռազմական բազա

Անհայտ անօդաչուները ներխուժել են Բելգիայի ռազմական բազա

Բելգիայի արևելքում գտնվող ռազմական բազայում մոտ 15 անօդաչու  է նկատվել: Ըստ տեղական մամուլի՝ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ, Էլզենբորնի ռազմական բազայում՝ պարբերական վերահսկողության սարքավորումների փորձարկման ժամանակ։ Դրանք նկատվել են պատահաբար. գրում է Euronews-ը:

Էլզենբորնի բազան զբաղեցնում է 28 քառակուսի կիլոմետր տարածք և հիմնականում ծառայում է որպես բանակի ուսումնական ճամբար։ Դեռ պարզ չէ՝ անօդաչուները որտեղից էին եկել և ով էր դրանք կառավարում, սակայն որոշ լրատվամիջոցներ գրում են, որ դրանք կարող էին անցած լինել հարևան Գերմանիայից։

Բելգիայի պաշտպանության նախարարությունը արդեն հետաքննություն է սկսել:

Այս միջադեպը տեղի է ունենում Եվրոպայում օդային տարածքի խախտումների աճի ֆոնին։ Հիշեցնենք, որ հինգշաբթի գիշերը Մյունխենի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը մի քանի անօդաչու սարքերի պատճառով, ինչի հետևանքով չեղարկվել էր 17 թռիչք։ Նման դեպքեր վերջերս արձանագրվել են նաև Դանիայում, Նորվեգիայում և Լեհաստանում, իսկ Էստոնիայում ու Ռումինիայում ևս հաղորդվել է օդային տարածքի խախտումների մասին։

Այս ամենը նոր թեժ քննարկումներ է առաջացրել եվրոպացի առաջնորդների շրջանում՝ արդյոք պետք է ստեղծել «դրոնների պատ»՝ մայրցամաքի արևելյան սահմանը պաշտպանելու համար։ Վարկած կա, որ այս միջադեպերի հետևում Ռուսաստանն է, սակայն Մոսկվան դրանք անվանել է «անհիմն մեղադրանքներ»։

Ռազմագերիներ