Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ հուլիսի 29-ին
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն
է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ:
ԿԽՄԿ-ն այս մասին հայտնել է X-ի (Twitter) իր միկրոբլոգում, որտեղ
ավելի վաղ տեղեկացրել էր, որ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող տղամարդուն ձերբակալման
հենց նույն օրն այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնցից մեկը բժիշկ է:
Ավելի վաղ ABC Media-ն տեղեկացրել էր, որ սրտանոթային խնդիրներ
ունեցող Վագիֆ Խաչատրյանը Հայաստան էր տեղափոխվում սրտի վիրահատության ենթարկվելու
համար։