
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հոկտեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ հայտնում են «Հայհիդրոմետ» ծառայությունից։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-8-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։