03 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում. Ռուբեն Վարդանյան

Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում. Ռուբեն Վարդանյան

 Հայաստանի վարչապետն իրավունք
չունի իր ասուլիսի ժամանակ խոսել, թե ինչքան չի սիրում Արցախը. այս մասին հայտարարել
է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք վտանգի առաջ ենք, և եթե դու վարչապետ ես Հայաստանի, որը նաև
պատասխանատու է Արցախի համար, դու պետք է ամեն ինչ անես՝ միասին պայքարենք, որ Արցախը
մնա հայկական։ Ոչ թե ասես՝ եկեք հանձնենք Արցախը, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Դրանք
առաջնորդի խոսքեր չեն։ Դուք ճիշտ չե՛ք, պարոն վարչապետ, երբ ասում եք՝ մարդ չկար Ստեփանակերտում,
և՛ կանայք են մնացել Ստեփանակերտում, և՛ տղամարդիկ։ Եթե ձեր կինը բունկերից դուրս գար,
կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում, եթե դուք ուզենայիք իմանալ իրականում ինչ է
կատարվում Արցախում, ապա կիմանայիք ինչքան մարդ է եղել Արցախում, կռվել մինչև վերջ։
Պետք չի բաժանել արցախցիների և հայաստանցիների, ով ինչ բարբառով է խոսում։ Դուք եք
պարտական ապահովել հայկականությունը ՀՀ և Արցախի»,-ասել է նա։

Նա նշել է, որ մենք չենք կարող խաղաղ ապրել, երբ ասում ենք, որ
բոլոր տղամարդիկ դասալիք են, կանայք աներջանիկ, Արարատ սարը մերը չի, հիմնը պետք է
փոխել, եկեղեցին վատն է, Արցախը մերը չի։

«Պարո՛ն վարչապետ, Արցախին տրվող փողը դուք ձեր գրպանից չեք տվել,
եթե թիվ եք ասում, ասեք նաև ինչքան բան է ստացել ՀՀ-ն Արցախից, դուք իրավունք չունեք
հաշվարկներ անել, հինգ տարվա մեջ կարող էիք կազմակերպել որ էֆեկտիվ լիներ, թափանցիկ
լիներ, որ փողերը ճիշտ օգտագործվեին, դա գնահատական է ձեզ՝ որպես ղեկավարի։ Հայրենիքը
չունի գին»,- դիմելով Փաշինյանին` ասել է Վարդանյանը: