04 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել սրբազանը խղճի կալանավոր է. Գարեգին Խումարյան

Միքայել սրբազանը խղճի կալանավոր է. Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է.

«Մի անգամ էլ կարդացի Միքայել Սրբազանի մեղադրական եզրակացության սեղմագիրը։ Գտա ու մի անգամ էլ դիտեցի տեսանյութը, որի մեջ դատարանը հանցակազմ է տեսել։

Իրավունքի տեսանկյունից տեղի ունեցածը քննարկելը բանական մարդու արժանապատվությունից ցածր է։ Սրբազանը դասական խղճի կալանավոր է։ Սա պարզ մեսիջ է բոլորին՝ ով մեզ չի հավանում, ով մեզ հետ համաձայն չէ, մի շարժվեք, մի խոսեք, մի շնչեք ու, եթե դժվար չէ, պարզապես դադարեք գոյություն ունենալ։

Հայաստանը քաղաքական ռեժիմի բովանդակության իմաստով ակնհայտորեն գահավիժել է էլեկտորալ ավտոկրատիայի փոսը, երբ իշխող վերնախավը՝ շրիշակի հավասար աջակցության իր ցուցանիշով, այնուամենայնիվ անընդհատ վերարտադրվում է ընտրությունների միջոցով, այն պարզ պատճառով, որ օպոնենտների աջակցության գործակիցն էլ ավելի ցածր է, իսկ բնակչության 2/3-ն ընդհանրպես անհաղորդ է գործընթացներին՝ որևէ մեկի կողմից ադեկվատ քաղաքական հայտի բացակայության հետևանքով»։

Ռազմագերիներ