
Սիրիայում այսօր խորհրդարանական առաջին ընտրություններն են նոր իշխանության օրոք
Սիրիայում այսօր անցկացվում են խորհրդարանական առաջին ընտրությունները Ահմեդ ալ-Շարայի նոր իշխանության օրոք, սակայն ոչ բոլոր նահանգներում. գրում է BBC-ն:
Ընտրություններում քաղաքացիները անմիջականորեն չեն քվեարկելու։ Ընդհանուր 210 պատգամավորական տեղերից երկու երրորդը կընտրվի «ընտրական կոլեգիաների» միջոցով, իսկ մնացածը կնշանակի միջնաժամկետ նախագահ Ահմեդ ալ-Շարան:
Նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը տապալվել էր 10 ամիս առաջ՝ 13-ամյա քաղաքացիական պատերազմի ավարտին:
Անվտանգության համար ընտրությունները հետաձգվել են քրդական երկու շրջանում և մեկ այլ նահանգում, որտեղ վերջին ամիսներին թեժ մարտեր են տեղի ունեցել կառավարության և դրուզական խմբավորումների միջև:
Այս ընտրություններն անց են կացվում Սիրիայի Ժողովրդական ժողովի ընտրությունների բարձրագույն հանձնաժողովի կողմից, որի 11 անդամներն ընտրվել են նախագահի կողմից:
Այս ընտրություններով ընտրական կոլեգիաները 60 շրջանից միայն 50-ում են ընտրելու շուրջ 120 ներկայացուցիչներ, քանի որ երեք նահանգում ընտրությունները հետաձգվել են: