05 Հոկ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելն ավերիչ հարվածներ է հասցրել Գազային, Թրամփի առաջարկած հրադադարի ֆոնին

Իսրայելն ավերիչ հարվածներ է հասցրել Գազային, Թրամփի առաջարկած հրադադարի ֆոնին

Իսրայելական ինքնաթիռներն ու տանկերը գիշերը և կիրակի առավոտյան ավերիչ հարվածներ են հասցրել Գազայի տարածքին՝ ոչնչացնելով մի քանի բնակելի շենքեր. գրում է Reuters-ը: Այդ նույն ժամանակ պաղեստինցիները հույս էին դնում ԱՄՆ-ի առաջարկած պլանի վրա, որը նախատեսում էր կանգնեցնել պատերազմը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ավելի վաղ պահանջել էր դադարեցնել օդային հարվածները, հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է կանգնեցնել իր զինված ուժերի շարժը Գազայի որոշակի գծից դուրս: Երբ ՀԱՄԱՍ-ը հաստատի այս համաձայնությունը, հրադադարն անմիջապես ուժի մեջ կմտնի և այլևս ռազմական գործողություններ չեն իրականացվի։

Անվտանգության ու խաղաղության բանակցությունների համար Եգիպտոսում պատրաստվում են հանդիպումներ՝ ՀԱՄԱՍ-ի, Իսրայելի, ԱՄՆ-ի և Կատարի ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀԱՄԱՍ-ը նախապես ընդունել է Թրամփի 20 կետանոց առաջարկության որոշ կարևոր դրույթներ, այդ թվում՝ պատերազմի ավարտը, իսրայելական զորքերի դուրսբերումը և գերիների ազատ արձակումը, սակայն որոշ հարցեր դեռ ենթակա են քննարկման:

Գազայի որոշ շրջաններում Իսրայելը շարունակել է հարձակումները՝ նախազգուշացնելով բնակիչներին, որ չվերադառնան տարհանման գոտիներ:

Ռազմագերիներ