05 Հոկ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոտ 1000 մարդ արգելափակվել է Էվերեստում ձնաբքի պատճառով

Մոտ 1000 մարդ արգելափակվել է Էվերեստում ձնաբքի պատճառով

Չինական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տիբեթում փրկարարները փորձում են մաքրել ճանապարհները դեպի Էվերեստ լեռան արևելյան լանջ, որտեղ ձնաբքի պատճառով մոտ 1000 մարդ է արգելափակվել. գրում է Reuters-ը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարյուրավոր փրկարարներ և տեղացիներ են ուղարկվել՝ մաքրելու ձյունը ավելի քան 4900 մետր բարձրության վրա գտնվող տարածքից։ Զբոսաշրջիկների մի մասին արդեն հաջողվել է  իջեցնել լեռան ստորոտ՝ անվտանգ վայր։

Ձյունը սկսել է ուրբաթ երեկոյան և շարունակվել ամբողջ օրը։ Տեղական Tingri County Tourism Company զբոսաշրջային ընկերությունը շաբաթ օրվանից դադարեցրել է տոմսերի վաճառքը և մուտքը Էվերեստի տարածք։

Միևնույն ժամանակ, Նեպալում՝ սահմանից այն կողմ, ուժեղ անձրևներն ու հեղեղները արդեն առնվազն 47 մարդու կյանք են խլել

 

Ռազմագերիներ