06 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրետա Թունբերգը կարտաքսվի Իսրայելից՝ Գազա ուղևորվող նավից կալանավորվելուց հետո

Գրետա Թունբերգը կարտաքսվի Իսրայելից՝ Գազա ուղևորվող նավից կալանավորվելուց հետո

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը Իսրայելից կարտաքսվի Հունաստան՝ Գազայի հատված ուղևորվող նավի վրա կալանավորվելուց հետո․ հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Ըստ գործակալության՝ ընդհանուր առմամբ կարտաքսվի 165 ակտիվիստ։

«Թունբերգը Հունաստան կժամանի այն հույն քաղաքացիների հետ միասին, որոնք նույնպես ձերբակալվել էին Իսրայելի կողմից՝ նավատորմին մասնակցելուց հետո»,- ասվում է հրապարակման մեջ։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Իսրայելը կալանավորել էր «Ֆորտիտյուդ» նավատորմի մոտ 40 նավ, որոնք մարդասիրական առաքելությամբ ուղևորվում էին Գազայի հատված։

Կազմակերպիչների խոսքով՝ 47 նավակներից բաղկացած «Գլոբալ Սումուդ» նավատորմը տեղափոխում է ավելի քան 500 ակտիվիստ։

 

Ռազմագերիներ