
Օսլոյի օդանավակայանում անօդաչու սարքի հայտնվելը ժամանակավորապես խաթարել է երթևեկությունը
Օսլոյի օդանավակայանը երկուշաբթի առավոտյան հետաձգել է մի քանի ինքնաթիռների վայրէջքը՝ օդանավակայանի մոտակայքում անօդաչու սարքերի մասին հաղորդումից հետո․ գրում է Reuters գործալակությունը՝ հղում անելով Avinor ընկերությանը։
«Մեկ կամ մի քանի ինքնաթիռ սպասել են օդում, մինչև իրավիճակի հստակեցումը։ Ոչ մի ինքնաթիռ չի մեկնել այլընտրանքային օդանավակայաններ», – ասել է Avinor ըներության պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ Նորվեգիայի ոստիկանությունը հայտնել էր, որ կեսգիշերին հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Norwegian Air-ի օդաչուն կարծել է, թե օդանավակայանին մոտենալիս երեքից հինգ անօդաչու սարք է տեսել։
Ոստիկանությունը, սակայն, չի հաստատել օդաչուի դիտարկումը։