
Էրդողանը, Օրբանն ու Տոկաևը մեկնում են Բաքու
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կայցելի Ադրբեջան։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Հունգարիայի առաջնորդը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Գաբալայում հոկտեմբերի 6-7-ը։ Այցի ընթացքում Հունգարիայի վարչապետը երկկողմ բանակցություններ կանցկացնի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու նույն գագաթնաժողովին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովին։