
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել պաշտոնին նշանակվելուց մեկ ամիս անց
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական է տվել Նախարարների կաբինետի նոր կազմը ներկայացնելուց մի քանի ժամ անց՝ չկարողանալով երկիրը դուրս բերել քաղաքական ճգնաժամից․ գրում է France 24-ը։
Լեկորնյուն վարչապետի պաշտոնում նշանակվել էր գրեթե մեկ ամիս առաջ, սակայն կիրակի ուշ երեկոյան նրա հրապարակած կառավարության գրեթե անփոփոխ կազմն արժանացել է քաղաքական ուժերի խիստ քննադատությանը։