03 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն անիմաստ է համարում ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը՝ միջազգային պատժամիջոցներից հետո

Իրանն անիմաստ է համարում ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը՝ միջազգային պատժամիջոցներից հետո

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը «վերջին շրջանում այլեւս արդիական չէ»,  քանի որ արևմտյան երկրները Իրանի նկատմամբ կրկին միջազգային պատժամիջոցներ են կիրառում. գրում է Al Jazeera-ն:

«Կահիրեի համաձայնագիրը այլեւս չի արդարացնում մեր գործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ»,– կիրակի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին՝ ակնարկելով անցած ամսին Միջուկային էներգիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրված համաձայնագիրը։

Այս համաձայնագիրը նախատեսում էր վերահսկողության և ստուգումների համակարգի վերականգնում այն ժամանակ, երբ Թեհրանը դադարեցրել էր գործակցությունը հունիսին՝ իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և Միացյալ Նահանգների հարձակման հետևանքով։

Սակայն համաձայնագիրը կորցրեց նշանակությունը, երբ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան՝ 2015-ի միջուկային համաձայնագրի կողմերը, ակտիվացրել են ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձը, մեղադրելով Իրանին պարտավորությունները խախտելու համար, ինչին Թեհրանը դեմ է արտահայտվել։

«Եվրոպական երեք երկրները կարծես մտածել էին, թե ունեն լծակ, սպառնալով կիրառել այն։ Հիմա նրանք կիրառել են լծակը և տեսել արդյունքները։ Այս երեք երկրները փաստորեն նվազեցրել են իրենց դերակատարությունը և գրեթե վերացրել բանակցությունների արդարացումը նրանց հետ»,– ասել է Արաղչին Թեհրանում արտասահմանյան դիվանագետներին։

Նա նաև հավելել է, որ Եվրոպական երկրների եռյակը «ընդհանրապես փոքր դեր կունենա» ապագա ցանկացած բանակցություններում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026