06 Հոկ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանն ու Բալթյան երկրները խափանեցին Ռուսաստանի հետ բանակցությունները մինչ պատերազմի սկսվելը․ Մերկել

Լեհաստանն ու Բալթյան երկրները խափանեցին Ռուսաստանի հետ բանակցությունները մինչ պատերազմի սկսվելը․ Մերկել

Լեհաստանն ու Բալթյան երկրները չեն աջակցել Ռուսաստանի հետ 2021 թվականին ուղիղ բանակցությունների նախաձեռնությանը․ հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հունգարական Partizan հրատարակությանը տված հարցազրույցում։

Նա նշել է, որ այս որոշման պատճառնը այն մտավախությունն էր, որ ԵՄ երկրները չեն կարողանա մշակել միասնական քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ։

Նա ընդգծել է, որ Պուտինի հետ ուղիղ բանակցությունների անկարողությունն ազդել է հետագա զարգացումների վրա։

«Ժամանակները փոխվել են, և մենք պետք է մտածենք խաղաղության հասնելու համար լավագույն դիրքը գրավելու մասին»,- նշել է նա։ Մերկելի խոսքով՝ դա հնարավոր կլինի, եթե Եվրոպան «գործի որպես իրական զսպող գործոն և աջակցի Ուկրաինային»։

Մերկելը նաև նշել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին չի համարում Ռուսաստանի «տրոյական ձին» Եվրոպայում։ Սակայն Մերկելը հավելել է, որ չի աջակցում Հունգարիայի՝ ռուսական էներգակիրների ներմուծումից չհրաժարվելու որոշմանը։

Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի դեկտեմբերը։

 

 

Ռազմագերիներ