03 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանությունները Արցախը տանում են ցեղասպանության․ Ավետիք Չալաբյան

ՀՀ իշխանությունները Արցախը տանում են ցեղասպանության․ Ավետիք Չալաբյան

Փաստացի մենք ականատես ենք լինում Արցախից ձեռքերը լվանալու և թշնամու
ողորմածությանը հանձնելու՝ ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը, որը դե ֆակտո տանում
է Արցախը ցեղասպանության. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության
համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ դա քողարկվում է Հայաստանը պաշտպանելու և նոր պատերազմից
խուսափելու թեզով։

«Ոչ մի կերպ չեն ասում՝ ինչ է լինելու մեր հայրենակիցների հետ,
ինչպես ենք մենք իրենց կյանքի և ազատության իրավունքը պաշտպանելու։ Այդ պայմաններում
«Հայաքվեի» հիմնական ուղերձը շարունակում է նոր կողմնակիցներ ձեռք բերել։ Իշխանության
ամեն հերթական մանիպուլացիան հակառակ արդյունքն է տալիս։ Ավելի շատ մարդիկ են սկսում
հասկանալ, որ այն ինչ անում է ՀՀ իշխանությունը, դուռ է բացում նոր հայկական ցեղասպանության
համար»,-նշեց նա։