06 Հոկ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գործարար Արման Հակոբջանյանը Սևանա լճի մեջ լողավազան է կառուցել․ առանձնատների շինարարությունը ևս խախտումներով է․ «Հետք»

Գործարար Արման Հակոբջանյանը Սևանա լճի մեջ լողավազան է կառուցել․ առանձնատների շինարարությունը ևս խախտումներով է․ «Հետք»

Սևանա լճի ափամերձ տարածքներում տուն կամ հանգստյան գոտի ունենալը շատերի համար եղել է երազանք։ Նախկին պաշտոնյաների և նրանց հետ կապված գործարարների մի մասի երազանքն իրականացել է․ գրում է «Հետք»–ը։

Գործող պաշտոնյաներն աստիճանաբար են մոտենում Սևանին։ Սեւանի ափին առանձնատուն կառուցելու մի անհաջող փորձ 2020 թ․-ին արեց գործարար, ճանապարհաշինական ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը։

Հակոբջանյանը պետական գնումների ակտիվ մասնակից է։ Նրան պատկանող ճանապարհաշինական ընկերությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, միլիարդավոր դրամների պայմանագրեր է ունեցել և շարունակում է կնքել պետական կառույցների հետ։ Այդ ընկերությունն է կառուցել Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհը, ներգրավված է նաև Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարության մեջ։ Արման Հակոբջանյանը նաեւ գազալցակայանների բիզնես ունի։

Սեւանի ափին նրա ապօրինի կառուցապատումը, բարձրացած աղմուկից հետո, դադարեցվեց, շինարարությունը կասեցվեց։ 2021 թ․-ին Արման Հակոբջանյանը ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն ստացավ Սևանի ափին արդեն ոչ թե մեկ, այլ երկու առանձնատուն կառուցելու համար։ 2020 թ․-ին առանձնատունը կառուցվում էր առանց պարտադիր բնապահպանական փորձաքննության։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ