25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի դատախազությունը միջազգային ահաբեկչության հատկանիշներով քրեական գործ է հարուցել

Արցախի դատախազությունը միջազգային ահաբեկչության հատկանիշներով քրեական գործ է հարուցել

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային բարդություններ
հրահրելու, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով խախտել
է 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը՝ արգելափակելով Լաչինչ միջանցքը։

Արցախի Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ . հարուցել են
քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով /Միջազգային ահաբեկչությունը/
նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նշվում է, որ Ադրբեջանը նաև անտեսել է և չի կատարել ՄԱԿ-ի Հաագայի
Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման
վերաբերյալ, որը վերահաստատվել է նույն Դատարանի 06.07.2023թ. որոշմամբ, 2023թ հունիսի
15-ից ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով կենսական ապրանքների,
դեղորայքի, սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ 2023թ. հուլիսի
27-ին ՀՀ-ից ուղարկված շուրջ 400 տոննա մարդասիրական բեռների մուտքը Արցախի Հանրապետություն։

Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի հայ բնակչությանը
ոչնչացնելուն, դևանց հետևանքով Մարտունիում գրանցվել է երեխաների մախ, առաջացել են
մանկածնության խոչընդոտներ և այլն։