
Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնի՝ հատելով 4000 դոլարի շեմը
Երեքշաբթի ոսկու գինը նոր պատմական ռեկորդ է սահմանել․ գրում է РБК-ն։
Պատմության մեջ առաջին անգամ թանկարժեք մետաղի գինը գերազանցել է 4000 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար։ Նյու Յորքի ապրանքային բորսայում (COMEX) ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսները հոկտեմբերի 7-ին աճել են 0.6%-ով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի համար 4000.1 դոլարի։
Նշվում է, որ ոսկու պահանջարկի նմանատիպ աճը նկատվում է ԱՄՆ կառավարության «շաթդաունի»՝ աշխատանքի մասնակի դադարեցման ֆոնին։
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ կառավարությունը մասնակի դադարեցրել է աշխատանքը, այն բանից հետո, երբ Կոնգրեսը չկարողացավ ընդունել նոր ֆինանսական տարվա բյուջեն։ Այս ժամանակահատվածում պետական գործակալություններին արգելվում է գումար ծախսել, իսկ պետական ծառայողների մեծ մասը գտնվում է չվճարվող արձակուրդում։