25 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Նոր Հայաստանի» հերթական զոհը․ Արա Մխիթարյան

«Նոր Հայաստանի» հերթական զոհը․ Արա Մխիթարյան

Մոտ չորս
տարի առաջ դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը երեկ երեկոյան մահացավ։
Չորս տարի կոմայի մեջ գտնվելով` այդպես էլ ստացած վնասվածքից չկարողացավ վերականգնվել։
Պատճառը գլխին ստացած մի շարք հարվածներն էին։

Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում 2019 թվականի սեպտեմբերի
18-ին, դաժանաբար ծեծի ենթարկեցին փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Շիրակի մարզի բնակչին
մահվան դուռը հասցրած խմբի մեջ էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։
Դատարանի որոշմամբ հենց նա էլ դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, մարդու առողջությանը
դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքով։ Կարևոր փաստ, այս հոդվածով նախատեսված
է 5-10 տարվա ազատազրկում, դատարանն ընտրեց ամենամեղմ պատիժը։