
Հայաստանի էներգետիկ ապագան գերտերությունների ազդեցության ներքո
Փոքր միջուկային ռեակտոր՝ մեծ աշխարհաքաղաքական ռիսկերով։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է նոր ռեակտոր կառուցել, որը հեռու կլինի քաղաքական ազդեցություններից: Կարճ ասած՝ նպատակը, որ միջուկային նախագիծը լինի՝ միայն կոմերցիոն է: Բայց արի ու տես, որ բանակցությունների սեղանին արդեն հինգ տերության առաջարկներ կան և օդում կախված լուրեր՝ թե թուրքական ընկերությունները նույնպես հետաքրքրված են։