
Կադիրովը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ և անվանել նրան Ռուսաստանի մարմնացում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ և անվանել նրան Ռուսաստանի մարմնացում․ հայտնում է РИА Новости-ն։
«Վլադիմիր Վլադիմիրովիչի անունը վաղուց ի վեր ուժի, պատվի և անսասան կամքի խորհրդանիշ է, Ռուսաստանի մարմնացում՝ հզոր, անկախ և իր ապագայի հարցում վստահ։ Հենց Վլադիմիր Պուտինն էր, որ վերականգնեց երկրի վստահությունն ու արժանապատվությունը, վերականգնեց ռուսական խոսքի և դրոշի նկատմամբ հարգանքը, և վերածնեց ժողովրդի հավատը արդարության և պետության նկատմամբ»,– ասել է նա։
Կադիրովն ընդգծել է, որ Չեչնիան անչափ շնորհակալ է նախագահին և երբեք չի մոռանա, թե ինչպես նա «օգնության ձեռք մեկնեց ժողովրդին ամենադժվարին ժամանակներում»։
Այսօր լրանում է Պուտինի ծննդյան 73–ամյակը։