
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան հնարավոր է կարճատև անձրև․ հայտնում են «Հայհիդրոմետ» ծառայությունից։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Հոկտեմբերի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-11-ին կնվազի 5-7 աստիճանով: