
Դուք, կարծես, նույնպես․ Գրետա Թունբերգն արձագանքել է Թրամփի՝ բժշկի դիմելու առաջարկին
Շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ զայրույթի կառավարման խնդիրների համար բժշկի դիմելու առաջարկին՝ ասելով, որ ամերիկացի առաջնորդը «նույնպես տառապում է դրանցից»։
«Ես կողջունեմ Ձեր ցանկացած խորհուրդ՝ այսպես կոչված «զայրույթի կառավարման խնդիրների» հետ կապված, քանի որ, դատելով Ձեր տպավորիչ փորձից, Դուք, կարծես, նույնպես տառապում եք դրանցից», – գրել է Թունբերգն Instagram-ի իր էջում։
Ավելի վաղ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել էր, որ Գրետա Թունբերգը խելագար է։
«Նա խնդրահարույց է և զայրույթը կառավարելու խնդիրներ ունի։ Կարծում եմ՝ նա պետք է բժշկի դիմի», – ասել էր ԱՄՆ նախագահը։
Հոկտեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողություն էր հաստատել Գազա ուղևորվող «Սումուդ» նավատորմի 42 նավերի նկատմամբ, որոնց վրա էր գտնվում Թունբերգը։
Հոկտեմբերի 6-ին ակտիվիստուհուն և «Դիմադրության նավատորմի» տասնյակ այլ անդամների Իսրայելն արտաքսել է Հունաստան և Սլովակիա: