07 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացնողները տուգանվել են 80 հազար դրամով

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացնողները տուգանվել են 80 հազար դրամով

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացրած անձինք տուգանվել են 80 հազար դրամով․ ABC Media–ին հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Նաիրա Աղաբաբյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է իրականացրել՝ ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել, Շաքիի ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է և վարչական պատասխանատվության ենթարկվել՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։

Ռազմագերիներ