
Դավիթ Տոնոյանը համաձայնություն չի տվել մասնակցելու փակ նիստի, պնդում է՝ այն պիտի բաց լինի
Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել՝
հերքելով տեղեկությունը, թե պաշտպանության նախկին նախարարի մասնակցությամբ կայանալիք
Քննիչ հանձնաժողովի նիստը փակ է լինելու։
«Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է հրապարակային
նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը
և չի բացառում բացի հրապարակային և լուսաբանվող ձևաչափից նաև փակ քննարկման հնարավորությունը
և անհրաժեշտությունը։
Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը առաջարկում է զանգվածային լրատվության միջոցներին օգտվել
ընձեռված հնարավորությունից և քննիչ հանձնաժողովի անդամների միջոցով իրեն ուղղել իրենց
և հանրությանը հետաքրքրող հարցերը»,- ասված է հայտարարության մեջ։