
Վաղը հրաժարականի դիմում կներկայացնեմ. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի:
«Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝
հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին
մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:
Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և
նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Աստված պահապան Հայաստան աշխարհին»,-
գրել է նա։